YerevanNews.am–ը զրուցեց Էրեբունիի նախկին թաղապետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.

-Ինչպե՞ս եք գնահատում Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքները:

 -­Կասեմ մեկ բառով` գերազանց:

 ­-Իսկ բացեր չե՞ք տեսնում նրա աշխատանքում:

-Բացեր, գիտեք բացերը, կարող են լինել  ֆինանսական վիճակից լինելով, եթե մի փոքր լուծվեն այդ ֆինանսական խնդիրները, նրան կարելի է համարել մեր պատմություն մեջ լավագույն քաղաքապետը: Պատմություն ասելով ես նկատի ունեմ հեղափոխությունից հետո, կոմունիստական հասարակարգի վերացումից հետո:

-Իսկ Երևանում ի՞նչ խնդիրներ կան:

-Գիտեք ինչ, թերություններ կան, բայց դրանք ինքը շատ լավ տեսնում է և ամեն ինչ անում է, որ վերացնի դրանք:  Բացի դրանից նրա համար շատ հեշտ է աշխատելը, քանի որ նա սկսել է աշխատել համայքի ղեկավարից, սկզբից եղել է համայքապետ աշխատելով երկար տարիներ, հետո քաղաքապետ, ինքն այդ բացերը բոլորը նկատում է:

 ­-Իսկ դուք, որպես Էրեբունիի նախկին թաղապետ, ինչ եք կարծում այսօր էրեբունցիները ի՞նչ խնդիրներ ունեն:

-Խնդիրները շատ էին, բայց այդ խնդիրներն արդեն լուծվել են: Սկսվել են աշխատանքներ, որոնք շուտով կավարտվեն: Բոլոր փողոցները բարեկարգված են, նորմոլ աշխատանքներ ա գնում, ժողովուրդը նկատում ա և գնահատում:

-Իսկ դուք տեսնու՞մ եք Տարոն Մարգարյանին հավասարազոր մրցակից քաղաքապետի թեկնածուների մեջ:

-Կրկին մի բառով կասեմ` «ոչ»:

 Հ. Գ.  Ի դեպ,  ԱԺ պատգամավորը համաձայնեց հարցերին պատասխանել միայն մի դեպքում, երբ իրեն տրվող հարցերը չպետք է լինեին ներկայիս քաղաքական անցուդարձերի մասին:

Զրուցեց` Ելիզավետա Ասատրյանը