Երևանում այսօր՝ ժամը 09:20-ի սահմաններում, «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց բախվել են 22-ամյա Տիգրան Ղազարյանի վարած Mercedes մակնիշի 01 ՏC 707 համարանիշի և 23-ամյա Պարույր Ապրեսյանի վարած BMW մակնիշի 34 FO 740 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում և բախվել բետոնե քարին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հավաքվածները պատմել են, որ մեղավորը Mercedes-ի վարորդն է եղել, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել և ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի պատճառով էլ BMW-ն բախվել է Mercedes-ին։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։