Երեք ժամ առաջ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առևանգել են գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին Yerevan news-ի հետ զրույցում հայտնեց Արսեն Ավետիսյանի կինը Իզաբելլա Մելքումյանը:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Արսեն Ավետիսյանի առևանգումը պայմանավորված է «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության կուտակած ընթացիկ պարտքերի հետ «Տարոն-Ավիա» ընկերությանը: «Տարոն-Ավիա» ընկերության տնօրեն և սեփականատեր Գառնիկ Պապիկյանը, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության պարտքը վերածելով գողական բազառի առարկայի, պարտքը, այսպես ասած, հանձնել է Նեմեց Ռուբոյին: Արսեն Ավետիսյանին նաև սպառնացել են, որ եթե նա չվերադարձնի ավիաընկերության պարտքերն ապա նրա երեխաները այն «կվերադարձնեն»,- ասաց Արսեն Ավետիսյանի կինը:
Համաձայն մեր տեղեկատվության՝ կազմակերպության պարտքն այսուհետ սեփական գրպանի ֆինանսներ համարելով՝ Նեմեց Ռուբոն, գործարարի հանդեպ ֆիզիկական և բարոյական ճնշումներ գործադրելով, ստիպում է նրան հրաժարվել ավիաընկերությունից:
Հիշեցնենք, որ երեկ «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերությունը հայտարարություն էր տարածել առ այն, որ ավիաընկերության համասեփականատեր «East Prospect Fund» hիմնադրամը 68.600.000 (վաթսուն ութ միլլիոն վեց հարյուր հազար) ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով արժեթղթեր է մուտքը արել «Էյր Արմենիա» ՓԲԸ-ի (Air Armenia) բալանս՝ ապահովագրելով ընկերությունը հնարավոր սնանկացումից: