Երևանում այսօր ժամը 08:00-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Դիակի մոտ հայտնաբերվել է նաև իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաև հայտնաբերվել է նամակ, որում գրված է՝ «խնդրում եմ իմ այս քայլով ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ»:
Աղբյուրի տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 երեխա և Երևանում գործող ճանաչված ժամացույցի խանութի սեփականատերն էր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։