Ադրբեջանի ՊՆ փոխնախարար՝ նյութա-տեխնիկական գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր Գորմազ Գարաևին ազատել են զբաղեցրած պաշտոնից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները հղվելով ՊՆ մամլո ծառայությանը։

Համաձայն տեղեկատվության փոխնախարարին նշանակել են զորամիավորման հրամանատարի տեղակալ, այդ պաշտոնում նշանակելով գնդապետ Ֆուադ Մամեդովին։

ՊՆ բարոյա-հոգեբանական վարչության պետ՝ գնդապետ Ռուֆատ Ամիրովը նշանակվել է Ջամշիդ Նախիջևանցու անվ․ ռազմական լիցեի պետ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ պաշտոնից ազատվել և պահեստազոր էին ուղարկվել լիցեի պետ՝ գեներալ-մայոր Միրզա Ալմազովը և Գլխավոր ռազմական տեսուչ գեներալ-մայոր Ֆահրադդիր Ջաբրաիլովը: