Օգոստոսի 17-ին, ժամը 06.20-ին ահազանգ է ստացվել, Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 140/1 տանը օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: