ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հնարավոր է տեղի ունենա եկող շաբաթ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
Նա նշել է, որ այժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ներկայումս տարվում է Մադրիդյան սկզբունքների հիման վրա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագհները նոր առաջարկությամբ հանդես չի եկել:
Այդ պատճառով նախ պետք է անցկացնել հանդիպում ԱԳ նախարարների մակարդակով պարզելու համար, թե ինչպիսի հարցեր կարելի է քննարկել հակամարտությունը լուծելու համար: