Օգոստոսի 16-ին կյանքի 89-րդ տարում մահացել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մայրը՝ Էմմա Արսենի Օհանյանը: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը:

 Էմմա Օհանյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 17-ին, ժամը 18:00-ից, Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: