Ինչպես արդեն տեղեկացրել ենք Հայաստանից օգոստոսի 1-ին մեքենայով Ուկրաինա մեկնած 27-ամյա Դավիթ Դավթյանն անհետ կորել է:

«Դավիթը Երեւանից հագուստ էր տանում Խարկով, պետք է հասցներ տեղ ու հետ գար: Ամսի 1-ին դուրս է եկել Երեւանից, ամբողջ ընթացքում հետը խոսել ենք, ամեն ինչ նորմալ էր: Ամսի 3-ին ժամը 12:30-ին խոսեցինք, ինքն արդեն հասել էր Ռուսաստանի Ռոստովի մարզի Կամենս-Շախտինսկի քաղաք: 

YerevanNews.am-ին դիմել են Դավթի ընկերները խնդրանքով տեղեկություն ունեցողներին չլռել և տեղեկացնել։