Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ «Էյր Արմենիա» ավիաընկերության գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանին առևանգել և Արսեն Ավետիսյանին ծեծել են 7–8 հոգով ծեծի էին ենթարկել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամները:

 Ավետիսյանին տեղափոխել են «Թիվ 3 կլինիկական հիվանդանոց»  և մինչ հիմա վերջինս այնտեղ է:

YerevanNews.am-ը կապ հաստատեց Արսեն Ավետիսյանի կնոջ հետ, ով փոխանցեց,որ երեկ տեղի ունեցած միջադեպի արդյունքում ստացել է քթի կոտրվածք,  լեղապարկի և լյարդի չափերի մեծացում:

Հիշեցնենք, որ Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) թիկնազորի անդամները առևանգել են գործարար, «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության 51 տոկոսի սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ,- այս մասին YerevanNews.am-ին տեղեկացրել էր վերջինիս կինը։