«Ժողովուրդ»-ի տեղեկություններով այս հինգշաբթի՝ օգոստոսի 20-ին, մեկամսյա ընդմիջումից հետո իշխող ՀՀԿ-ն պատրաստվում է գործադիր մարմնի նիստ հրավիրել:

Ի դեպ, ՀՀԿ-ականների հայտնի սեքս-սկանդալից հետո սա «պարտիականների» առաջին հանդիպումն է: Ենթադրվում է, որ ԳՄ այս նիստում կորոշվի նաև ՀՀ արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հարցը: ՀՀԿ ԳՄ անդամները մասնավոր զրույցներոմ նշում են, որ Սերժ Սարգսյանը որևէ կերպ չի «բացահայտում», թե այդ պաշտոնում ինքն ում է պատրաստվում նշանակել: Մյուս կողմից էլ չեն դադարում լուրերը, որ իրականում վաղուց որոշվել է հարցը, և նախարար է նշանակվելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում