Վարչապետ հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձավ սեպտեմբերի 1-ին մեկնարկող ուսումնական տարվան և հանձնարարեց Կրթության և գիտության նախարարությանը, բոլոր մարզպետներին, ՏԿԱԻՆ-ին ու Երևանի քաղաքապետին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ուսումնական տարվա սկիզբը պատշաճ կերպով նախապատրաստելու համար։

«Սեպտեմբերի մեկը գիտելիքի օր է, ու պետք է այդ օրը լինի կազմակերպված ու տոնական։ Հատկապես առաջին դասարանցիների համար դպրոցի հետ շփման առաջին օրն է ու կյանքի ամենավառ ու հիշարժան պահերից մեկն է»,-ասաց նա։