Սիրիայի հյուսիսային Ալ Րաքքա քաղաքից, Ֆաբիոլլա Իբրահիմը այժմ ծնողների հետ բնակվում է ԱՄՆ-ի West Virginia նահանգում։ Նա մասնակցել է անցած կիրակի օրվա ԱՄՆ-ում բնակվող արաբների գեղեցկության մրցույթին և այս տարի գեղեցկուհի է ընտրվել։
Մրցույթին մասնակցել են 19 ամերիկաբնակ արաբներ։ Նշենք, որ այս մրցույթը ԱՄՆ-ում տեղի է ունենում 2010-ից սկսված։
Ֆաբիոլլան Սիրիացի ծնողների զավակ է, ծնունդով Ամերիկացի, նրա հայրը բարձրաստիճան դասախոս է եղել ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում։ 2003-ին հայրը քաղցկեղից մահացել է, մայրը դստեր հետ որոշել է վերադառնալ Սիրիա, ուր մնացել են մինչև պատերազմական գործողությունների սկիզբը։ Երբ դահեշականները Րաքքա քաղաքին իշխում են, նրանք ճանապարհ են գտնում ետ վերադառնալու ԱՄՆ։
Դահեշականներից փախելով նա ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում անցած կիրակի ԱՄՆ-ի արաբների գեղեցկուհի է ընտրվել։