Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբից  YerevanNews.am-ին տեղեկացրեցին, որ վաղվա` ապրիլի 12-ի, հանրահավաքը տեղի կունենա:

Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.«Հարգելի հայրենակիցներ, ապրիլի 12-ին ժ. 18:00-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է ձեզ հանրային հանդիպման, որի ընթացքում նա հանդես կգա ծրագրային ելույթով»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր ընտանիքի հետ մեկնել է ՌԴ` վաղը վերադառնալու նպատակով: