Թբիլիսիի ջրհեղեղից տուժած կենդանաբանական այգին, որի մեծ մասը փլուզվել էր կվերսկսի աշխատանքները սեպտեմբերին:
Ըստ Կենդանաբանական այգու տնօրեն Զուրաբ Գուրիելիձեի՝ կաշխատի այն հատվածը, որը փրկվել է ջրհեղեղից և որի մաքրման աշխատանքներն արդեն ավարտվել են: Ներկա պահին դեռևս շարունակվում են վերականգնողական աշխատանքները:
Նա նաև ասել է, որ պլանավորվում է կենդանաբանական այգին համալրել մի քանի նոր կենդանիներով, այդ թվում կապիկներով: