Թուրքիայի առաջնության առաջին տուրի տնային հանդիպման վերջում Ռոբին վան Պերսին հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» փոքրիկ երկրպագուին, ով շատ ծանր էր տարել ֆուտբոլիստի՝ անգլիական ակումբից հեռանալու լուրը:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ տեսանյութը, որում փոքրիկ Լուի Դայմոնդը հեկեկում է՝ իմանալով վան Պերսիի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալու լուրը, ինտերնետում դիտումների մեծ քանակ է հավաքել:

«Ֆեներբահչեի» տնօրեն Ազիզ Յիլդիրիմը Դայմոնդին և նրա ընտանիքին հրավիրել է «Էսկիշեհիրսպորի» հետ հանդիպմանը, իսկ խաղի ավարտին երկրպագուն հանդիպել է վան Պերսիին: