Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ ավարտվում է մեկ տարուց: Այդ պատճառով ֆրանսիական ակումբը պատրաստ է ցածր գնով տրանսֆերի հանել ֆուտբոլիստին, հայտնում է Daily Mail-ը:
Եթե նման բան լինի, 33-ամյա ֆուտբոլիստին մեծ ուրախությամբ ետ կընդունի իտալական «Միլանը»:
Հավելենք նաև, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»: