Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն որակազրկվել է Իսպանիայի առաջնության 4 խաղով:
El Mundo Deportivo-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը բաց կթողնի առաջնության մեկնարկային 4 տուրերը, որոնցում կատալոնացիները հանդիպելու են «Ատլետիկին», «Մալագային», «Ատլետիկոյին» և «Լևանտեին»:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը նման պատժի է արժանացել«Ատլետիկի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում տեղի ունեցած միջադեպի պատճառով: