Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական Bild-ին:
«Վստահ եմ ուժերիս վրա և զգում եմ ինձ շրջապատող մարդկանց աջակցությունն ու վստահությունը: Շատ երջանիկ եմ, որ վերջապես գտել եմ տեղս թիմում:
Չեմ ցանկանում մեծամիտ լինել, բայց կարծում եմ, որ այժմ կարող եմ ավելի լավ խաղալ, քան «Շախտյորից» «Բորուսիա» տեղափոխվելու ժամանակ:
«Բորուսիայում» ես կարող եմ անել ամեն ինչ: Փառք Աստծո, ինձ մոտ դա ստացվում է: Մեծ հույսեր ունեմ, որ կշարունակեմ խաղալ նույն կերպ:
Շնորհակալ եմ երկրպագուներին, որ նրանք աջակցում են մեզ: Շատ ուրախ եմ, որ կարողացանք մեր երախտագիտությունը հայտնել՝ հաղթելով 4:0 հաշվով: