Մինչ Սերժ Սարգսյանը խոսում է մամուլի ազատության մասին, խոստանում կառուցել ապահով Հայաստան, նրան անձամբ քարոզելու համար Գյումրի մեկնած ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ընթացքում զավեշտալի, միևնույն ժամանակ սկանդալային միջադեպ է գրանցվել:

Գյումրու թատրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի լրագրող Սամվել Հունանյանը լուսանկարել է Արթուր Բաղդասարյանին, որի թիկնապահը փորձել է խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ ասելով, թե «խի՞ ես նկարում»: Ինչպես ասում են՝ թիկնապահը մնում է թիկնապահ, և նրանց վրա Սերժ Սարգսյանի հորդորները որևէ կերպ չեն ազդում,-գրում է «Ժողովուրդ» թերթը: