Սահմանամերձ համայնքներին արտոնությունների տրամադրման ծրագիրը ընդլայնում է իր աշխարհագրական սահմանները: Օգոստոսի 18-ի կառավարության նիստում որոշվել է սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ներառել նաև Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքը: Այս որոշումը նպատակ է հետապնդում խրախուսել Պարույր Սևակ համայնքի տնտեսական ակտիվությունը և ցուցաբերել սոցիալական աջակցություն:

Պարույր Սևակ գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերի անմիջական հարևանությամբ և ունի մեծ թվով խնդիրներ: Գյուղում կան նաև մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ և այստեղ տնտեսական գործունեությունը նույնպես կիրականացվի արտոնյալ պայմաններով:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ վարչապետ Աբրահամյանը այցելել էր Արարատի մարզի Այգեստան և Պարույր Սևակ համայնքներ, հանդիպել բնակչությանը, ծանոթացել համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին:

Վարչապետի հետ հանդիպման ժամանակ Պարույր Սևակ համայնքի բնակիչները խնդրել էին վարչապետին իրենց գյուղը ընդգրկել սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում, որպեսզի կարողանան օգտվել տնտեսական ու սոցիալական արտոնություններից: Վարչապետը իր հերթին նշել էր, որ այդ հարցը կքննարկվի կառավարությունում ու հնարավորության սահմաններում հարցին լուծում կտրվի:

Նարեկ Պողոսյան-Facebook