Երբեմնի հաջողակ գործարար, հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» մարզադաշտը և տոնավաճառը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն» ռադիոկայանի կայքից։

Պատգամավորն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դատարան են դիմել իր աշխատողները, քանի որ մի քանի ամիս չի կարողացել աշխատավարձ տալ։

«Փող որտեղի՞ց բերեմ, տամ, եթե ես ասեմ, որ շրջանառու միջոցներս կազմում էր հարյուր միավոր, եթե ես այսօր ունեմ ընդամենը հինգ միավոր և չունեմ վճարելու ոչինչ՝ այս ամբողջ 10,5 հեկտար տարածքը սպասարկելու ոչ մի բան, անգամ ավելի փող չունեմ, որ ավել առնեմ տամ հավաքարարներին, որ տարածքը մաքրեն, համոզե՞մ՝ մի՛ սնանկացրեք։ Եթե ես պարտքեր ունեմ, պարտատերերը դիմել են դատարան, բա պետք է սնանկանամ, բա ի՞նչ պետք է անեմ»,- ասաց Աղաբաբյանը։

Ամեն ինչ սկսվեց մի քանի ամիս առաջ. հարկային ծառայությունը Աղաբաբյանին պատկանող տոնավաճառում ստուգումներ իրականացրեց և մոտ 60 միլիոն դրամով տուգանեց հարկային պարտավորություններից խուսափելու համար։

Ավելի մանրամասն կարդացեք սկզբնաղբյուր կայքում: