Ազատության հրապարակում «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական նախաձեռնության մի խումբ անդամներ այսօր դատապարտող հավաք-երթ անցկացրին՝ ի պաշտպանություն մոսկվայաբնակ 23-ամյա Սյուզի Գևորգյանի։
Նշենք, որ Երևանում օգոստոսի 13-ի երեկոյան անհայտ անձինք հարձակվել էին «Հիմնադիր խորհրդարանի» աջակից Սյուզի Գևորգյանի վրա, հարվածներ հասցրել նրան և սպառնացել այն բանի համար, որ նա վերջին օրերին զբաղված է եղել Համահայկական խաղերին մասնակցող սփյուռքահայ երիտասարդների շրջանում քարոզչական աշխատանք իրականացնելով և թռուցիկներ բաժանելով:
Ի պաշտպանություն Սյուզի Գևորգյանի հավաք-երթ է անցկացվել


