Նախորդ ամիս Սիրիայի Հոմս քաղաքից հեռացած Ալ Աշքար ընտանիքի հետ, ովքեր պատերազմական իրավիճակից հեռանալով ապաստան էին փնտրում Եվրոպական երկրներում փախստականների հետ, դժբախտ դեպք է պատահել:

Թուրքիայից Եվրոպա ուղևորվելիս նավը խորտակվել է։

Փրկարարներին չի հաջողվել փրկել նրանց։ Ընտանիքի հոր դիակը գտել են ու թաղել Թուրքիայում, իսկ մնացյալ անդամների դիակները չեն գտնվել։