Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ երկօրյա «Միգրացիան, իսլամը և բազմաշակույթայաին հասարակությունը Եվրոպայում» միջազգային երկօրյա կոնֆերանսի բացման արարողության ժամանակ նշել է, որ Եվրոպական պետությունները կհանդիպեն նոր հումանիտար դժբախտությունների, որոնք կբերեն զանգավածային սպանությունների: Այս մասին նշում է թուրքական Hurriet daily news պարբերականը:
«Իսլամը և միգրանտները իրականություն են Եվրոպայում դարեր շարունակ և քանի դեռ Եվրոպան չի կարողանում փոքրամասնություններին վերաբերվել հանդուրժողականությամբ հոլոքոստի և ինկվիզիցիա նման երևույթները հավանական են համարվում»,- մասնավորապես նշել է Թուրքիայի նախագահը:
Նա նաև ավելացրել է, որ ռասիզմը և անհանդուրժողականությունը տարբեր մշակույթների Եվրոպական հասարակության խրոնիկ հիվանդություններից է` իր կոչը հղելով մի շարք կուսակցությունների, որոնք միգրանտներին համարում են սոցիալական խնդիրների, աղքատության և գործազրկության հիմնական մեղավորները:
Կարծես Թուրքիայի նախագահը մոռացել է Արևմտյան Հայաստանում կամ ինչպես իրենք են ասում Արևելյան Անատոլիայում ապրող հայերի և նրանց նկատմամբ Օսմանյան կասրության տարիներին տարվող քաղաքականության մասին, որոնք հանգեցրեցին 1915 թվականի ցեղասպանության դեպքերին: Չնայած մինչև այժմ էլ շարունակվում է Օսմանյան կայսրության կողմից որդեգրված այս քաղաքականությունը, քանի որ Թուրքիայում շարունակում են մնալ ծպտյալ հայեր, որոնք անգամ վախենում են ընդունել իրենց հայ ինքնությունը:
Թուրքիայի նախագահը այս կոչերով փորձում է ցույց տալ, որ իրենց հանրապետությունը ժողովրդավարական պետություն է: Դրան են ուղղված նաև վերջրերս տեղի ունեցած միջոցառումները, այդ թվում Եվրատեսիլ երգի միջազգային փառատոնի անցկացումը և այլ գիտաժողովներ և կոնֆերանսներ, որոնք կազմակերպվում են Թուրքիայում: