Հարգելի Հովիկ Աբրահամյան,

Մեր երկրի անկախության 24-րդ տարեդարձի շեմին Հայաստանի ավագ սերնդի մոտ հարց է հասունացել․ ի՞նչ երկիր եք Դուք մեզանից ստացել մեկ քառորդ դար առաջ և ի՞նչ երկիր եք թողնելու հաջորդ սերունդներին։

Մենք խորապես մտահոգված ենք, որ Հայաստանի կառավարությունը այսօր չունի երկրի ապագայի տեսլական և ապրում է 1 օրվա խնդիրներով։ Մենք տեսնում ենք, որ կառավարությունը անզոր է հաղթահարել կոռուպցիան, ապահովել երկրում ներդրումների համար բարենպաստ պայմաններ և ապագայի հեռանկար ստեղծել մեր երկրի երիտասարդության համար։ Մենք տեսնում ենք նաև, որ երիտասարդությունը մեր երկրում սկսել է ընդզվել այս իրավիճակի դեմ և դուրս է գալիս պայքարի՝ արժանապատիվ ապագա ունենալու իր իրավունքի համար։

Մենք որոշել ենք աջակից դառնալ երիտասարդներին՝ իրենց արդար պայքարում։ Մեր թոռների ապագայի համար պայքարի դուրս գալուց առաջ որոշեցինք նաև հանդիպել ձեզ հետ՝ մեր ազգին վերաբերող կարևորագույն հարցերը քննարկելու համար։

Դիմում ենք Ձեզ առաջարկով՝ ընդունել մեր պատվիրակությանը և կազմակերպել այդ հանդիպումը։

«Հայաստանի ավագների Խորհուրդ» քաղաքացիական շարժման նախաձեռնող խումբ։

Պարգև Բադոյան, էներգոմեխանիկ,

Էդիկ Խաչատրյան, ձեռներեց,

Հակոբ Նազարի-Դեխնավի, ճարտարապետ-ճարտարագետ,

Ք․ Երևան, Հանրապետության հրապարակ,

18 օգոստոսի, 2015թ․