Ամենատարբեր խառնվածքների և մասնագիտությունների տեր մարդիկ են Նորքի ինտերնատ տան 230 բնակիչները, որոնք, առանց բացառության, գոհ և շնորհակալ են իրենց խնամող ու հոգ տանող աշխատակազմից: Իսկապես ջերմ և բարի է մթնոլորտը, որը մեծապես կախված է բնակիչների և աշխատակազմի միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքից և սիրալիր վերաբերմունքից:

Այստեղ բնակվող տարեցներն իրենց առօրյան լցնում են տարատեսակ ժամանցային զբաղմունքներով: Կա կինոդահլիճ, որտեղ ամեն օր ֆիլմեր են ցուցադրվում, կա հարուստ գրադարան, որի բազմաժանր գրքերը բավարարում են ընթերցասերների պահանջները, կա նաև խաղասրահ: Հաճախ կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց շրջանակներում տատիկներին և պապիկներին իրենց համերգներով ուրախացնում են երեխաներից, պատանիներից և երիտասարդնից կազմվավորված խմբեր և համույթներ: