2015 թվականի օգոստոսի 19-ին` ժամը 09:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ կիսակառույց շինությունում կա դիակ:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի 1-ին փողոցի կիսակառույց շինության ներսում, 3-րդ սենյակում պատի տակ հայտնաբերվել է տղամարդու դի՝ ամբողջությամբ սեւացած։ Պարզվել է մահացած անձի ինքնությունը։ Վերջինս ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ, ծնված 1960թ., ժամանակավորապես բնակվել է քրոջ՝ Երևանում գտնվող բնակարանում:

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։