Հայաստանի հավաքականի և Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը վիրահատվել է:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ֆուտբոլիստը դաստակի կոտրվածք էր ստացել, որը վիրահատական միջամտության կարիք ուներ:
Ապաքինման համար անհրաժեշտ է մոտ երկու ամիս, սակայն մոտ օրերս ֆուտբոլիստը կվերադառնա ակումբ և բժիշկների հսկողությամբ կանցնի վերականգնողական փուլը:
Վիրահատությունից հետո առաջին հարցը, որ հետաքրքրել է ֆուտբոլիստին, Հայաստանի հավաքականից հրավեր ստանալն է եղել, սոցցանցում գրել է վերջինիս եղբայրը:
Սարկիսովը շատ է տխրել՝ իմանալով, որ հրավեր չի ստացել և չի կարող օգնել հավաքականին առաջիկա հանդիպումներում: