Այսօր լրանում է Հայ Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս , Ն.Ս.Օ.Տ.Տ. Ծայրագույն Պատրիարք Գարեգին Բ-ի 64-ամյակը: Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը (ավազանի անունով՝ Կտրիճ Ներսիսյան) ծնվել է 1951 թ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում (Էջմիածնի շրջան)։
1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-Եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց՝ նոյեմբերի 4-ին ստանալով Կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։
Վեհափառ Հայրապետը Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ուսուցչապետն է։ Ներկայումս Նորին Սրբությունը ճեմարանում դասավանդում է «Քարոզխոսություն» առարկան։