Galerie de Gragati... այս վեռնագիրն է կրում Ֆրանսիան զարդարող փոքրիկ անկյուններից մեկը, որտեղ իր վրձիններով ու ֆոտոխցիկով աշխարհից դուրս մեկ այլ աշխարհ է ստեղծում հայ սիրված լուսանկաիչ, գեղանկարիչ Լուիզա Գրագատին:
Օգօստոսի 8-ին տեղի ուեցավ Լուիզա Հակոբյանի /Գրագատի/ արվեստանոց-խանութի բացումը, որն ուղեկցվեց իր իսկ նկարների ցուցադրումով, ապա ցուցադրվեցին այլ նկարիչների նկարներ:
YerevanNews.am-ը կապ հաստատեց նկարչուհու հետ, վերջինս հայտնեց, որ չնայած այսուհետ կապրի և կստեղծագործի Ֆրանսիայում, բայց իր ձեռքերը միշտ կնկարեն հայերեն, որովհետև սիրտը դեռ թրթռում է հայերեն ու այդ թրթռոցը հավիտյան հայերեն կլինի...