Գերմանիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարսել Շմելցերը կարծիք է հայտնել իր թիմակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին.
«Ես ուրախ եմ, որ Մխիթարայնն ամռանը թիմում մնաց: Նա տաղանդավոր ֆուտբոլիստ և արտակարգ անձնավորություն է:
Հաճելի է նրա հետ նույն թիմում խաղալը: Խաղադաշտում շատ հեշտ է նրա հետ լեզու գտնելը, քանի որ նա չափազանց խելացի է և իր գործը լավ գիտի»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է derwesten.de-ն:
Հիշեցնենք, որ հայազգի ֆուտբոլիստը շատ մոտ է տեղափոխությանը անգլիական «Լիվերպուլ» :