Ապրի ոստիկանությունը: Ուղղակի մեկ խորհուրդ, մյուս անգամ, երբ ոստիկանի ծնողին են քրֆում, կամ անկապ տեղը փողոց են փակում, կամ այլ վարչական խախտում են անում, մի սկսեք ձեզանից հրեշտակ սարքել:

Հակառակ դեպքում, ամեն օր մարդ եք գործից հանելու :
Ու ինչ էլ անի ոստիկանությունը միևնույն է իրեն չեն սիրելու: Ոչ մի երկրում, ոստիկանությանը չեն սիրում ու չեն սիրելու: Տենց երևույթ մարդկության պատմությունում չի եղել, դա նույնն ա ոնց որ ամեն ինչից գոհ տաքսու վարորդ աշխարհում լինի:
Առավելագույնը ինչ կանեն դա կամ կհարգեն ինչպես Նորվեգիայում կամ կվախենան ինչպես ԱՄՆ-ում:

Կամ էլ տոլերանտություն խաղալով ու դերասանություն անելով, ամեն օր ամեն ամբաղ-զամբաղից անպատասխան քֆուր եք ուտելու:

Ու հիշեք, ինչքան դրամաշնորհ եք վերցնում հասարակությանը սիրելու համար, այդքան ուրիշ տեղ դրամաշնոհ ա բաժանվում, որ ձեզ ատեն:
Չի կարելի համ ուժային կառույց լինել ու միաժամանակ Նոբելյան խաղաղության մրցանակի հավակնորդ:
Որովհետև դա արդեն ոչ թե պետություն ա, այլ պետության տնազ:

Տիգրան Քոչարյան՝ ֆեյսբուք

Հիշեցնենք, որ տարեց տղամարդուն ապտակած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են։