Կոտայքի մարզում օգոստոսի 21-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում Սևանի ուղղությամբ իրար են բախվել ՎԱԶ 2112 մակնիշի և Mitsubishi IO մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Հրազդանի հիվանդանոց են տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչներ, 46-ամյա Գնել Օհանյանը, 24-ամյա Գոռ Օհանյանը, 34-ամյա Ռուստամ Օհանյանը, Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ, 51-ամյա Արտուշ Դաշյանը և Գավառ քաղաքի բնակիչ, 25-ամյա Գագիկ Ցոգոլակյանը, տեղեկացնում է Shamshyan.com-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mitsubishi-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ՎԱԶ 2112-ին, այնուհետև՝ ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակին: Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 46-ամյա Գնել Օհանյանը մահացել է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 4 վիրավոր (լուսանկարներ). Shamshyan


