Աժ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցղության պատգամավոր Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող Վարդան Օսկանյանն այսօր մեր երկրում տրող իրավիճակը համարեց կրիտիկական: Ըստ նրա` լուրջ անջրպետ կա պաշտոնական տվյալների և իրականության միջև և դրա պատասխանատուն է իշխանությունը:

«Բոլորը գիտեն, որ իրակությունն այլ է»,­-ասաց Վորդան Օսկանյանը և հավելեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար  ԲՀԿ-ն ունի մեծ առաքելություն, որոնցից առաջինը, առաջիկա ընտրություններն են, երկրորդը ՝ ոչ իշխանական ուժերը լրջագույնս ապահովելու են ընտրություենների օրինական ընթացքը և երրորդը Վարդան Օսկանյանը համարեց հետընտրական շրջանում ոչ իշխանական քաղաքական ուժերի առանձին ընդգրկուն բնույթ ունեցող համագործակցության հնարավորությունը:Աժ ԲՀԿ-­ական պատգամավոր Վարդան Օսկանյանը համոզմունք հայտնեց, որ կարելի է իշխանությանը քննադատել և միևնույն ժամանակ համագործակցել նրանց  հետ: