45-ամյա պրոֆեսոր, Երուսաղեմի «Hebrew» համալսարանի դասախոս Սիդնի Էնգլբերգը դասերից մեկի ընթացքում իր ուսանողներից մեկի երեխային հանգստացնելու համար դասը շարունակել է փոքրիկին գրկում։

Ըստ նրա ուսումը կապ չունի ամուսնության և մայրության հետ։ նրան երբեք չի խանգարի ուսանողների մայր լինելը և նույնիսկ երեխա բերելը։ 

Նա քաջալերում է բոլոր ուսման հանդեպ սեր ունեցողներին։ Ուսանողները վկայում են, որ դասախոսը առանց դասից կտրվելու գրկել է երեխային, որպեսզի մայրը ստիպված չլինի դասից դուրս գալ։