ՀՀ նախագահի հրամանով այսուհետ գործելու է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողով, որը գլխավորելու է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Այս մասին այսօր լրգրաղոների հետ հանդիպման ժամանակ ՄԻՊ գրասենյակում ասաց Արթուր Բաղդասարյանը:
Վերջինս ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հետ միասին քննարկել ե նմարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք խնդիրներ և այսուհետ հետամուտ են լինելու, որ պաշտպանի բոլոր դիտարկումները դառնան քննարկման առարկա:
Ստեղծված հանձնաժողովի նպատական է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների լուծման առավել խորքային նշանակություն տալն ու արդյունավետությունը:
«Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը էական բարելավման կարիք ունի, որոնք մենք անպայմանորեն լուծելու ենք։ Ուսումնասիրվելու են սխալները, թերությունները, և մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ոլորտում էական բարելավվում ունենան»,-իր խոսքում նշեց Արթուր Բաղդասարյանը:
Ըստ նրա` խնդիրներ կան դատաիրավական, սոցիալական ոլորտներում:
Իսկ Կարեն Անդրեասյանը վստահ է, որ այս հանձնաժողովի ստեղծման արդյունքում կլինի «ավելի շատ հաց ու արդարություն»: