ԱՄՆ օդուժի հարձակման արդյունքում, Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում սպանվել է  «Իսլամական պետության» առջանորդներից մեկը Ֆադհիլ Ահմադ ալ-Խայալին, հայտնի նաև որպես Հաջի Մութազ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Ավիացիոն հարվածը հասցված է եղել օգոստոսի 18-ին, սակայն Մութազի մահվան մասին հայտնի է դարձել այսօր։ Հաջի Մութազը համարվում էր «Իսլամական պետության» երկրորդ դեմքը, ով պատասխանատու էր 2014 թվ․ հունիսին Մոսուլ քաղաքի բռնագրավման համար։

«Ալ-Խայալիի մահը զգալի հարված կհասցնի «Իսլամական պետության» գործունեությանը, հաշվի առնելով նրա ազդեցությունը ֆինանսավորման, պլանավորման, թիկունքային ապահովման և մեդիայի վրա»,- The Wall Street Journal-ին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամլո խոսնակ Նեդ Փրայսը։