Պելե... Ուրախ ֆուտբոլիստ, ով խաղում էր, շատ գոլեր խփում, երգում, նկարահանվում ֆիմերում, սիրում կանաց և սկանդալներ...

Նրանք, ովքեր տեսել են այդ ամենը, շատ բան մոռացել են, իսկ մենք առաջարկում ենք այս պահին հիշել նրա 10 գլխավոր սխրագործությունները:

 

 

 

 10. Պելեն հեղինակել է «Պելե» գիրքը:

«Երբ նա գրեց այդ գիրքը, միլիոնավոր բրազիլացիներ գրաճանաչ դարձան, որպեսզի կարդան այն: Կրթության նախարարությունը, հաշվի առնելով Պելեի մեծ դերը՝ երկրում գրագիտության մակարդակի բարձրացման գործում, նրան պարգևատրեց ոսկե մեդալով: Շատ կարճ ժամանակում Պելեն կարողացավ անել այն, ինչ կառավարությանը չէր հաջողվում տասնյակ տարիների ընթացքում»: 

 

9. Պելեն 4 անգամ խաղացել է Աշխարհի առաջնություններում, որոնցից 3-ում հաղթել է:

 

8. Պելեն հազարից ավելի գոլ է հեղինակել:

Երկար ժամանակ Պելեն չէր կարողանում խփել հազարերորդ գոլը: Հանդիպումներից մեկում, որում նա հնարավորություն ուներ՝ իրականացնելու մտադրությունը, դարպասապահը վնասվածք ստացավ, և նրան փոխարինող ոչ ոք չկար: Պելեն ստիպված էր հայտնվել դարպասում: Հազարերորդ գոլը հետագձվեց մինչև հաջորդ հանդիպումը, որտեղ Պելեն այն խփեց 11 մետրանոցից:

 

7. Պելեն գովազդել է ֆուտբոլն Ամերիկայում:

Հրաժեշտի հանդիպման ժամանակ մարդկանց հետ խոսեց սիրո մասին, իսկ հետո երկար ժամանակ արտասվեց:

 

6. Երիտասարդ տարիներին Պելեն վազէկտոմիա (վազոռեզեկցիա) է արել և համասեռամոլության փորձ է ունեցել:

Պելեին ձանձրացրել էր այն, որ կանայք հղիանում են իրենից և հետո փող պահանջում: Այդ պատճառով նա իրեն վազէկտոմիայի (վազոռեզեկցիայի) ենթարկեց: Սակայն դա չխանգարեց նրան մի քանի տարի անց նա ամուսնանալ և երեխաներ ունենալ: 

Իսկ մինչև կանայք՝ Պելեն խնդիրներ ուներ բրազիլացի տղամարդկանց հետ: 90-ականների վերջին ֆուտբոլիստը կոլումբիական օրաթերթերից մեկին խոստովանել էր, որ իր առաջին ինտիմ փորձը տղամարդու հետ է եղել: Իհարկե, հավելելով, որ դրանով իր հոմոսեքսուալությունը սահմանափակվել է:

 

 5. Պելեն դարձել է աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնը:

Կիսաեզրափակչում նա ֆրանսիացիների դարպասը 3 գնդակ ուղարկեց, իսկ եզրափակչում 2 գոլ խփեց շվեդներին:Դա 1958 թվականի Աշխարհի առաջնությունն էր:

 

4. 1967 թվականին Պելեն Նիգերիայում երկօրյա հրադադար է կազմակերպել:

Վարկած կա, որ այդ հրադադարը ոչ թե Նիգերիայում, այլ Զամբիայում է եղել: Ամեն դեպքում, դա լավ սխրագործություն է:

 

3. Պելեն նկարահանվել է ֆիլմում:

Դա 1981 թվականին նկարահանված «Փախուստ դեպի հաղթանակը» ֆիլմն էր, որում Պելեի հետ նկարահանվել են նաև Մայքլ Քեյնն ու Սիլվեստեր Ստալոնեն:

 

 

2. Պելեն գրում և երգում էր երգեր՝ կիթառի նվագակցությամբ:

Ահա նրա խոսքերը. «Երբ ես «Սանտոսում» էի խաղում (1956 - 1974 թթ.), ազատ ժամանակ շատ ունեի: Անգործության մատնվելու փոխարեն, ես վերցրեցի կիթառը, սկսեցի նվագել և երգեր գրել: Ես 500-ից ավելի երգ եմ գրել:Երբեմն ես միայն խոսքերն էի գրում, իսկ երբեմն էլ երաժշտությունն ու խոսքերը միասին էին ծնվում: Նույնիսկ հիմա, որտեղ էլ լինեմ, մոտս միշտ ձայնագրիչ եմ պահում, որով ձայնագրում եմ մտքիս եկածը: Իմ բոլոր տներում կիթառ կա»:

Ահա նրա երգերից մեկը.

 

1. Պելեն միաժամանակ վիճում և ըներություն էր անում Մարադոնայի հետ:

«Ամբողջ աշխարհը գիտի, որ Մարադոնան սիրում է ինձ, նա պաշտում է ինձ: Երբ Դիեգոն կազմակերպում է ինչ-որ միջոցառում և նրան ուշադրություն է պետք, նա հիշում է իմ մասին»: