Հունգարիայում ավարտված Եվրոպայի առաջնության 51 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Անուշ Գրիգորյանը հռչակվեց բռնցքամարտի կանանց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմաբ՝ եզրափակչում հայուհու մրցակիցը հույն Պլեա Ֆոտեինն էր, ում նկատմամբ Անուշը վստահ հաղթանակ տարավ:
Գրիգորյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և հաղթել էր մոլդովացի Եկատերինա Կարպին, հունգարացի Ալեխանդրա Վիգլասին և բրիտանացի Էլիս Ջոնսին:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Անուշ Գրիգորյանը նվաճել էր նաև երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: