ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն այսօր հիշելով ապրիլի 9-ին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած միջադեպերը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց.«Ոստիկանները մեր հետ միասին հուզվում էին»:

Զարուհի Փոստանջյանը չի ընդունում այն քննադատությունները, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ից հետո մնացել է մենակ .«Րաֆֆի Հովհաննիսյանը մենակ չէ, Րաֆֆի Հովհաննիսյանի հետ է հայ ժողովուրդը ոչ միայն ՀՀ-ում, այլ Հայաստանից դուրս գտնվող ժողովուրդը»,- ասաց պատգամավորն ու հավելեց, որ ապրիլի 9-ին աշխարհի տարբեր վայրերում մեր հայրենակիցները բողոքի ակցիաներ են կազմակերպել:

«Ժառանգություն» խմբակցության քարտուղարը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին չի ճանաչում և ընդգծեց.«Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին կնքեց իր մահկանացուն, որպես մարդ չեմ ասում: Սերժ Սարգսյան,  որպես իշխանավոր ես չեմ ճանաչուն ՀՀ-ում»:

Վերջում Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ այսօր կեսօրին Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա Հայաստան և երեկոյան հանրահավաքի ժամանակ կներկայացնի իր հետագա քայլերը: