Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանը սկսել է շատ ակտիվ նախապատրաստվել աշնանը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին...Քրդական Բանվորական կուսակցության (PKK-ի) դեմ պայքարի քողի ներքո` Ռ.Էրդողանը հաշվեհարդար է տեսնում երկրի ՔՈՒՐԴ ազգաբնակչության հետ,որն այս տարվա հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում հանդգնեց պաշտպանել ՔՐԴԱՄԵՏ "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությանը",որը, հավաքելով ընտրողների ձայների 13,1%-ը, ձախողեց Ռ.Էրդողանի հույսերը` ՄԻԱՆՁՆՅԱ կառավարություն ձևավորելու գործում...
Հասկանալով,որ իր հարազատ "Արդարություն և զարգացում կուսակցությանը" չի հաջողվում կոալիցիոն կառավարություն ձևավորել, պառլամենտ անցած մյուս ԵՐԿՈՒ՝"Ժողովրդա-Հանրապետական կուսակցության" և "Ազգայնական շարժում կուսակցության" հետ Թուրքիայի նախագահը որոշեց օգտվել ՊԼԱՆ B-ից՝"խաղից դուրս հանել" քրդամետ HDP-ին...Հենց այս կոնտեքստում էլ պետք է դիտարկել Սուրուչում հուլիսի 20-ին տեղի ունեցած ահաբեկչությունը,որի հետևանքով մոտ երեք տասնյակ ՔՈՒՐԴ սպանվեց, և թուրքական իշխանությունների պատերազմը Իսլամական պետության դեմ Սիրայի հյուսիսում և Քրդական Բանվորական կուսակցության դեմ Իրաքի հյուսիսում...Իրականում թուրքերը ոչ մի հակաահաբեկչական գործողություններ էլ չեն վարում իսլամիստների դեմ...
Նրանց գլխավոր նպատակը ՔՐԴԵՐՆ են,իսկ ավելի կոնկրետ "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը", որին, ներքաշելով հակամարտության մեջ, կարելի է մեղադրել ահաբեկիչներին աջակցելու համար և օրենքից ԴՈՒՐՍ հայտարարել՝ցրելով կուսակցությունը,իսկ նրա ղեկավարներին և ակտիվիստներին՝ձերբակալելով...Այս դեպքում Ռ.Էրդողանը ավելի ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ձայներ կհավաքի իր կուսակցության համար երկրի արևելքում և իր կողմը կգրավի ազգայնականների ձայների մի մասը,որոնք մեծ ուրախությամբ են ընդունում քրդերի դեմ Էրդողանի սանձազերծած ՊԱՏԵՐԱԶՄԸ...Մինչև նոյեմբերի 1-ը, խորհրդարանի արտահերթ ընտրությունների օրը դեռ ժամանակ կա և Ռ.էրդողանը անցել է գործի..."Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցության" խմբակցության ղեկավար Ս.Դեմիրթաշի դեմ արդեն քրեական գործ են հարուցել՝PKK-ի հետ համագործակցելու մեղադրանքով,իսկ հիմա էլ սկսել են ձերբազատվել այն քաղաքապետերից,որոնք բավական ակտիվ էին վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝քրդամետ կուսակցության համար ձայներ ապահովելով...Քիչ առաջ պարզվեց,որ Թուրքիայի իշխանությունների հրահանգով "ինքնավարության" կոչեր հնչեցնելու համար ձերբակալվել է հինգ մարդ,որոնցից երկուսը Դիարբեքիրի նահանգի Սուր և Սիլվան քաղաքների քաղաքապետերն են՝ համապատասխանաբար Սեիդ Նարին և Յուքսել Բոլաղչին...Ինպես ասում են՝ «վհուկների որսը» սկսված է...Ռ.Էրդողանը ՊԱՏԺՈՒՄ է նրանց,ով մեղավոր է իր ՊԱՐՏՈՒԹՅԱՆ համար...
Հ.Գ.Այս պարագայում Ռ.Էրդողանը ունի երկու ճանապարհ.
1.Օրենքից դուրս է հայտարարվում "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը"...Այս դեպքում իրավիճակը երկրի քրդաբնակ շրջաններում ծայրահեղ լարվում է...Բայց Ռ.Էրդողանին ի վեջո հաջողվում է մեծամասնություն կազմել նորընտիր օրենսդիր մարմնում`ինչին և ինքը ձգտում է...
2. "Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը" մնում է ասպարեզում,սակայն կուսակցության ղեկավարների և ակտիվիստների ձերբակալություններն այնքան են թուլացնում վերջինիս,որ ընտրությունների ժամանակ նա չի հաղթահարում անցողիկ 10%-ը...
Այս երկու "ճանապարհի" դեպքում էլ քրդերը քաղաքականապես կթուլանան...
Գագիկ Համբարյան` ֆեյսբուք