Իսպանիայի 2015-16թթ. առաջնության մեկնարկային տուրում Բիլբաոյի «Ատլետիկը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Բարսելոնային»:
Կատալոնական թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց՝ Լուիս Սուարեսի՝ 54-րդ րոպեին խփած միակ գնդակի շնորհիվ:
Հավելենք նաև, որ 34-րդ րոպեին Լեո Մեսսին չիրականացրեց տանտերերի դարպասին նշանակաված 11 մետրանոցը: