YerevanNews.am-ը զրուցել է ճարտարապետ Լևոն Իգիթյանի հետ: Նա ընդգրկվել է ՀՀԿ Երևանի ավագանու ցուցակում և այժմ է ավագանու ցուցակի անդամ  է:

Այժմ այս վճռորոշ ժամանակահատվածում, երբ կրկին քաղաքապետ ընտրելու ժամանակն է, Լեւոն Իգիթյանին հաճախ կարելի է տեսնել Տարոն Մարգարյանի կողքին` տարբեր միջոցառումների և քարոզարշավի ժամանկ:

 -Մենք փորձեցինք ճշտել, թե ի՞նչն է ստիպում, որ նա միշտ լինի քաղաքապետի կողքին.

-Գիտեք ինչ, ես հավատում եմ գեներին, իրա գեները շատ առողջ են: Հավատում եմ, քանի որ  չորս տարի է իր կողքին եմ և նա այն մարդկանցից է, որոնց խելքը գնում է աշխատելու համար, նա ահավոր շատ աշխատասեր է: Եվ իրա այն մոտեցումը ամբողջ ապարատին...ես հիմա չեմ ուզում հիմա առանձին դեպքեր պատմեմ, բայց  մի բան կասեմ՝ ես շատ եմ հանդիպել, թե նա ինչպես է քաղաքապետարանի աշխատողներին պատժել` պասիվ աշխատելու համար: Դեպքեր է եղել, երբ մի բնակիչ մի քանի անգամ դիմել է և պատասխան չի ստացել, ձգձգել են….Ես տեսել եմ, թե ինչ օրն է նա գցել քաղաքապետարանի աշխատակցին:

Տեսանք, թե նա Ավանը ինչ սարքեց: Նա ասում է. «ես կենտրոնին այնքան ուշադրություն չեմ դարձնելու, քանի որ ծայրամսաում ապրող ժողովուրդը ոչ մի բանով չի զիջում կենտրոնին»: Բացի դրանից արդար մարդ ա:Արդար մարդ ա, որովհետև «հորն ա» քաշել:  Բացի դրանից նա «թասիբով ա», ասում է.  «մենք, ո՞ր քաղաքից ենք պակաս»: Դա շատ կարոր է, ես տեսել եմ, թե նա ինչպես է մինչև  գիշերվա երեքն աշխատում: Ես մեկ էլ այսպիսի բան  եմ տեսել, երբ Երևանի քաղաքապետը Գրիգոր Հասրաթյանն էր, այն ժամանակ այդ վերելքը տեսել եմ, հիմա էլ եմ տեսնում:

-Ի՞նչ նպատակներ ունեք Երևանի  հետ կապված:

-Շատ գաղափարներ ունեմ: Ես  երազում եմ այն օրվա մասին, որ Երևանի ծայրամասերում ապրող երեխաներն էլ հավասարապես գեղագիտական կրթություն ստանան, ինչպես կենտրոնի երեխաները: Ես գիտեմ, որ այս շրջանում ապրում է մի շարք տաղանադավոր նկարիչներ:Ինչու՞ ծայրամասերում չկան փոքր արվեստի կենտրոններ: Մենք արարիչ ժողովուրդ ենք, ինչու՞ չստեղծել: Իսկ վերջում կասեմ, որ Տարոն Մարգարյանի հետ աշխատելուց ուղղակի քեֆս գալիս է: