Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը կարող է արժանանալ Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիի ճակատագրին: Այս մասին հայտարարել է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) Իմրալի բանտում ցմահ ազատազրկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանը:
Նա մասնավորապես ասել է, որ Էրդողանը քրդերի դեմ պատերազմ է սկսել քուրդ ժողովրդի ձեռքբերումները վերացնելու համար: Թուրքերը չպետք է ոգևորվեն իրենց բանակով, քանի որ այն ՆԱՏՕ-ի բանակ է: Եթե իրավիճակը Թուրքիայում դուրս գա վերահսկողությունից, ապա Էրդողանի ու նրա իշխանության վերջը կլինի Քադաֆիի ճակատագրի նման:
Նրա ցանկությունը Թուրքիայում օսմանյան շրջանի բռնապետություն ստեղծելն է, ինչը քուրդ ժողովուրդը չի պատրաստվում թույլ տալ: