«Հայկական կողմը զոհեր չունի, դա Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունն է»,-հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, ունի զոհեր և վիրավորներ: Հանգստյան օրերին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրետանային (60, 82 և 120 մմ-ոց ականանետեր) և հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Հակառակորդը տվել է առնվազն 4 զոհ և 15-ից ավելի վիրավորներ: