Յուրաքանչյուր ոք երազում է գեղեցիկ կազմվածքի մասին: Շուտով ամառ է և սկսվում է թեթև ու գեղեցիկ երևալու տենդենցը զարգանալ՝ առավել ևս կանանց մոտ: Ձեզ ենք ներկայացնում փոքրիկ խորհուրդներ, որոնց կիրառումը գուցե օգնի ձեզ.
Սնվեք քիչ-քիչ, բայց շուտ-շուտ: Շատ կարևոր է լավ ծամել սնունդը ճիշտ մարսողության համար:

Ավելորդ քաշ սպառնող ուտեստները պահեք հնարավորինս աչքից հեռու, եթե ի վիճակի չեք ձեզ զսպել: Սակայն կամքի ուժեղ դրսևորման դեպքում՝ ճիշտ է արգելված սնունդ ունենալ աչքի առաջ, բայց զսպել քեզ:

Դա հոգեբանորեն օգնում է նիհարել:

Որպես արագ սնունդ օգտագործեք բանջարեղեններ ու մրգեր:
Զբաղվեք որևե սպորտաձևով,իսկ եթե դա այդքան էլ հնարավոր չէ, առավոտն սկսեք մարմնավարժությամբ: