«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը ՀՀ ոստիկանությանը առաջարկում է ԶԼՄ-ների ներկայությամբ հանդիպել կլոր սեղանի շուրջ հետևյալ հարցերի քննարկման համար.
-Քաղաքացիների անհնազանդությունը, որպես քաղաքական միջոց անհատների և կազմակերպությունների կողմից իշխանության յուրացումը վերացնելու համար:
-Խաղաղ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության և ցուցարարների միջև ինքնաբուխ բախումներ կանխարգելու միջոցները:
-Ոստիկանության դերը քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանափոխության ժամանակ:
«Հանդիպման արդյունքում ակնկալում ենք ՀՀ ոստիկանության հետ կնքել «ուժ կիրառելուց հրաժարվելու մասին» գրավոր համաձայնագիր»:
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդ
Նշենք նաև, որ քիչ առաջ ոստիկանը հանդես է եկել հայտարարությամբ, որին կարող եք ծանոթանալ այստեղ: