«Ամբիցիաներով, առարկայական աղմուկով ինչ-որ բան ասել, ինչ-որ բան հորդորել սա քաղաքական ճակատագրի վախճան է:Դրա համար, եթե լուրջ մոտեցումներով գաղափար արտահայտեր, բնականաբար, կպատասխանեի»,-այս մասին այսօր ԱԺ-ում  ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի այն խոսքին, թե  Սերժ Սարգսյանն արդեն կնքնել է իր մահկանացուն: Գալուստ Սահակյանը շարունակելով ասաց.« Բայց դե կին է և ես չեմ կարող հայհոյանքը հայհոյանքով պատասխանեմ, մտքումս պատասխանեցի»:

«Այն ինչի մասին խոսում է ընդդիմությունը, այն ինչի մասին խոսում է ժողովուրդը դրանք բոլորը իրենց արձագանքը կունենան»,-ասաց Գալուստ Սահակյանն ու պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե տեղյակ է, որ Nouvelles d'Armenie ամսագրում մի հոդված է հրապարակվել, որում ասվում է, թե Սերժ Սարգսյանն իր վարկանիշը բարձրացնելու համար 50 միլիոն դոլարի հասնող գումար է տվել մի կազմակերպությանը, ասաց, որ տեղյակ չէ այդ հոդվածից: Երբ լրագրողը նրան համառոտ ներկայացրեց հոդվածի բովանդակությունը, Գալուստ Սահակյանն ասաց.«Նախ ես տեղեկատվություն չունեմ, միևնույն ժամանակ պիտի ասեմ, որ նման գումարներ չի ծախսվել: Ինչպես մեր թերթերն են, այնպես էլ Ֆրանսիականը: Երևի ինչ-որ մարդիկ էլ այնտեղ կան, որ օգտագործում են այդ թերթերը»: