Օգոստոսի 22-ին, ժամը 18.20-ին, 1927 թ. ծնված Մարգո Ա.-ն ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է տվել, որ իր բնակարանի ննջասենյակի պահարանից գողացել են 100.000 դրամ եւ 2.000 ռուբլի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 19.10-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Աննա Գ.-ն եւ խոստովանել է, որ օգոստոսի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում բաց դռնից երկու անգամ մուտք է գործել Մարգո Ա.-ի բնակարան եւ ննջասենյակից կատարել գողություն:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժին: